Վանը նորեկ ունի
Չարենցավանի «Վանը» պայմանագիր է կնքել Հասարակածային Գվինեայի 19-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռենատու Բենգոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նա իսպանական ֆուտբոլի սան է։
Ռենատուն հանդես է եկել «Վալյադոլիդի» և «Լա Նուսիայի» Մ-19 թիմերում: