Ագուերոն վստահ է, որ Մեսսին կխաղա ԱԱ-2026-ում
Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ Լիոնել Մեսսին կարող է խաղալ ԱԱ-2026-ում:
«Եթե նա այսպես շարունակի, կարծում եմ, որ հեշտությամբ կհասնի 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
Ի վերջո, ամեն ինչ կախված է գլխից, մտածելակերպից։ Քանի դեռ նա հաճույք է ստանում։ Հաջորդ Աշխարհի առաջնությանը դեռ երեք տարի կա։
Աշխարհի այս առաջնությունում նա ցույց տվեց, որ կարող է լավ ֆիզիկական մարզավիճակում լինել»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Ագուերոյի խոսքերն է մեջբերում Infobae-ն։