Մենք կորցրել ենք հեղինակությունը․ Ժիրու
«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկնաբանել է Ա Սերիայի 20-րդ տուրում «Սասուոլոյից» կրած 2-5 հաշվով պարտությունը։
«Բարդ ժամանակ է, բայց պիտի միասին լինենք։ Մենք ունենք երկրպագուների աջակցությունը, մենք դա տեսել ենք, և հանուն նրանց ուզում ենք ամեն ինչ տալ դաշտում, որովհետև նրանք արժանի են դրան։ Հիմա ինձ մոտ զգացողություն կա, որ ամեն ինչ այն չէ։ Պիտի ավելի շատ բան անենք, ավելի քրտնաջան աշխատենք, ավելի կենտրոնացած լինենք։ Մենք ճիշտ ենք պատրաստվում խաղերին, բայց դա բավական չէ։
Մենք կորցրել ենք հեղինակությունը, նախորդ դարի դրանում էր մեր ուժը։ Շատ գոլեր ենք բաց թողել։ Չեմ ուզում խոսել շարքից դուրս մնացած խաղացողների մասին, բայց դա էլ նշանակություն ունի։ Բայց նրանք, ովքեր խաղում են, պիտի ավելին անեն, այդ թվում և ես։ Կփորձենք միասին լինել, մենք մեր հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն ունենք «Ինտերի» հետ դերբիում»,- Ժիրուի խոսքերն է փոխանցում Ալֆրեդո Պեդուլան։