«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ
«Ալաշկերտը» երկկողմանի համաձայությամբ խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երևանյան թիմում իրենց ելույթները չեն շարունակի Արման Մելիքսեթյանը, Սերգեյ Ռևյակինը, Վահագն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը և Բուրբանո Կաստիլյոն։