Մոգադիշոյի օդանավակայանում ռուսական ուղղաթիռ է գնդակոծվել
Մոգադիշոյի օդանավակայանում գնդակոծվել է ՄԱԿ-ի հումանիտար առաքելությանը մասնակցող ռուսական ուղղաթիռը, հայտնում է ՌԴ դեսպանատունը:
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ «Իզվեստիայի» աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 21-ին։ Անհայտ անձինք գնդակոծել են Մի-8ՄՏՎ-1 ուղղաթիռը, վնասվել է մեքենայի աջ շարժիչի կափարիչը։
Դեսպանատնից հայտնել են, որ ուղղաթիռի գնդակոծմանը մասնակցել է ՌԴ-ում արգելված «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը:
«Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, ռուս օդաչուները շարունակում են աշխատանքը բնականոն ռեժիմով»,– ասել են դեսպանատանը: