Իրանի Սպահան քաղաքում գտնվող պաշտպանական օբյեկտի վրա հարձակման հետևում Իսրայելն է․ Wall Street Journal
Իրանի Սպահան քաղաքում գտնվող պաշտպանական օբյեկտի վրա հարձակման հետևում Իսրայելն է կանգնած, News.am-ի փոխանցմամբ՝ գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց։
Հրատարակությանտվյալներով՝ սա Իսրայելի առաջին հարվածն է այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ ամիս վերադարձել է իշխանության՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Թել Ավիվի և Վաշինգտոնի միջև՝ Թեհրանին հակազդելու նոր ուղիների շուրջ բանակցությունների ֆոնին։
Աղբյուրի համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Իրանի Տիեզերական հետազոտությունների կենտրոնին պատկանող օբյեկտի մոտ գտնվող զինամթերքի գործարանը, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ բալիստիկ հրթիռների վրա ենթադրյալ աշխատանքներ տանելու համար: