Ռոնալդուն ցուցմունք կտա «Յուվենտուսի» գործով
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է Թուրինի դատախազությունում ցուցմունք տալ «Յուվենտուսի» գործով։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
«Յուվենտուսի» նկատմամբ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ Ռոնալդուն և թիմի մի շարք այլ խաղացողներ հրաժարվել են իրենց աշխատավարձի մի մասից, ֆուտբոլիստներն ամեն դեպքում մասնավոր համաձայնագրեր են ստորագրել, որը նրանց թույլ է տվել ամբողջությամբ ստանալ գումարը՝ առանց ՖԻՖԱ-ին ծանուցելու։
Այդ փաստաթղթերից մեկի համաձայն՝ «Յուվենտուսը» Ռոնալդուին մոտ 19,5 մլն եվրո է պարտք։ Պորտուգալացին իավելի վաղ հրաժարվել էր ցուցմունք տալ այս գործով։