Հայաստանի բռնցքամարտի առաջնության ժամանակ լինելու է բողոքարկման նոր ձևաչափ ու հանձնաժողով
Կայացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 18-րդ արտահերթ համաժողովը` ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ։ Համաժողովին ներկա էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, որը բարձր գնահատեց ֆեդերացիայի աշխատանքն ու ձեռքբերումները։
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ համաժողովի օրակարգում հետևյալ հարցերն էին․
1. Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի 2021-2022թթ․ հաշվետվության ներկայացում։
2. Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ տարածքային կառույցների՝ մարզային ֆեդերացիաների հիմնադրում (Ֆեդերացիայի միջոցով, որտեղ առկա չէ մարզային ֆեդերացիան)
3. Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի 2023 թվականի գործունեության (այդ թվում օրացուցային պլանի) ներկայացում
4. Երևանում 2023 թվականի ապրիլին կայանալիք Եվրոպայի երիտասարդների առաջնության նախապատրաստման նպատակով կազմկոմիտեի ստեղծում։ Թեկնածուների առաջադրում
5. Երևանում IBA միջազգային մրցաշարերի Եվրոպական մայրցամաքի առաջնությունների ընդունման հարցի քննարկում, կազմկոմիտեի ստեղծում։ Թեկնածուների առաջադրում։
Համաժողովի ընթացքում բարձրաձայնվեցին ու քննարկվեցին նաև Հայաստանի առաջնություներին և մրցավարությանը նաև միջազգային ստուգատեսներին մեր հավաքական թիմերի պատշաճ մասնակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր։ Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի առաջնության ժամանակ լինելու է բողոքարկման նոր ձևաչափ ու հանձնաժողով։