Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող է
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի հաղթող է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակչում Նովակ Ջոկովիչը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Նովակ Ջոկովիչը առավելության հասավ երեք սեթերից հետո` 6:3, 7:6, 7:6 հաշվով:
Նովակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ սաղավարտ»-ի իր 22-րդ տիտղոսը: Նա հավասարվեց Ռաֆայել Նադալին տիտղոսների թվով:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: