Ռոնալդուն առաջին կեսում բաց թողեց գոլային պահը, որն էլ ազդեց խաղի ելքի վրա․ «Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Ռոնալդուի նոր ակումբը՝ «Ալ-Նասրը», պարտվել է «Ալ-Իթիհադին» 1:3 հաշվով: Ռոնալդուն մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Հարձակվողն առաջին խաղակեսի վերջում վրիպել է նպաստավոր դիրքից, իսկ դրանից 28 վայրկյան անց «Ալ-Իթթիհադը» երկրորդ գոլն է խփել «Ալ-Նասրի» դարպասը ու հաշիվը դարձրել 2։0:
«Կրիշտիանուն գոլային պահ բաց թողեց առաջին խաղակեսում, և դա այն դրվագներից մեկն էր, որն ազդեց խաղի ընթացքի վրա: Շնորհավորում եմ «Ալ-Իթիհադին»։
Առաջին խաղակեսում նրանք մեզանից շատ ավելի լավ խաղացին։ Երկրորդ խաղակեսը լավ անցկացրինք, բայց, ցավոք, չկարողացանք արդյունքի հասնել։ Մենք իսկապես ցավում ենք, պարտվեցինք, բայց առաջնությունում դեռ առաջին տեղում ենք»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է «Ալ-Նասրի» մարզիչը՝ Ռուդի Գարսիան։