Զիդանը չի վերադառնա «Ռեալ» ակումբի նախագահի հետ վատ հարաբերությունների պատճառով
Զինեդին Զիդանը չի վերադառնա «Ռեալ» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ վատ հարաբերությունների պատճառով, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է RMC Sport-ը։
Նշվում է, որ Զիդանը ցանկանում էր կրկին գլխավորել Մադրիդի «Ռեալը», սակայն ստիպված կլինի այլ աշխատանք փնտրել։ Մադրիդի «Ռեալը» այժմ գլխավորում է իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին։
Զիդանը գլխավորել է Մադրիդի «Ռեալը» մինչև 2018 թվականը: Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երկու անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթը, երեք անգամ՝ Չեմպիոնների լիգան։ Հարկ է նշել, որ նրան հաջողվել է երեք անգամ անընդմեջ հաղթել գլխավոր ակումբային մրցաշարում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը ցանկանում է մարզչական կարիերան շարունակել իտալական «Յուվենտուսում»։ Հանուն դրա մասնագետը մերժել է Պորտուգալիայի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Քաթարի և Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականները գլխավորելու առաջարկը։