Australian Open-ի եզրափակիչում այսօր կմրցեն Ջոկովիչն ու Ցիցիպասը
Ավստրալիայում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովին կիսաեզրափակիչում հաղթած հույն Ստեֆանոս Ցիցիպասը եզրափակիչում կմրցի Նովակ Ջոկովիչի հետ։
«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Սերբ թենիսիստը 2 ժամ 22 րոպե տևած պայքարում 3 սեթում՝ 7։5, 6։1, 6։2 հաշվով հաղթել է ԱՄՆ ներկայացուցիչ Տոմի Պաուլին։
Ցիցիպաս–Ջոկովիչ եզրափակիչ մրցախաղը տեղի կունենա այսօր՝ հունվարի 29–ին։