30 ոզնի սպանողին 2 տարի 10 ամսվա ազատազրկման են դատապարտել
Գերմանիայում ավելի քան 30 ոզնի սպանողին 2 տարի 10 ամսվա ազատազրկման են դատապարտել, News.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Bild թերթը։
Նրա խոսքով, Դևիդ Լ.-ն «տանջամահ է արել» առնվազն 32 ոզնու և 4 ճագարի։ Ֆրիդբերգի դատարանը նրա դատավճիռը դեռևս անցյալ տարվա հուլիսին էր կայացրել, սակայն տղամարդը բողոքարկել էր որոշումը։ Այժմ Գիսենի դատարանն ուժի մեջ է թողել դատավճիռը։
Հրատարակության տվյալներով՝ կենդանիներին խոշտանգողը դիակները դրել է պոլիէթիլենային տոպրակների մեջ և դիտավորյալ թողել բանուկ վայրերում։ Արդեն մի քանի դատվածություն ունեցող հանցագործի հետքերը ԴՆԹ-ի շնորհիվ են գտել։