Ամազոնի անտառների ավելի քան մեկ երրորդը դեգրադացվում է մարդու պատճառով․ գիտնականներ. News.am
Ամազոնի արևադարձային անտառները համարվում են մոլորակի թոքերը, սակայն մարդիկ շարունակում են ոչնչացնել դրանք։ Փորձագետները հաշվարկել են, որ այժմ տարածաշրջանի ջունգլիների ավելի քան մեկ երրորդը դեգրադացվում է մարդու գործունեության պատճառով, հայտնում է News.am-ը։
Արբանյակային պատկերների օգնությամբ հետազոտողները կարողացել են պարզել, որ ամազոնյան մնացած արևադարձային գոտիների 38%-ն այժմ անհետացման սպառնալիքի տակ է: Գիտնականները բացատրել են, որ անտառների դեգրադացիան անդրադառնում է մարդկանց առողջության վրա։
Ամազոնյան անտառները կարող են նաև ածխաթթու գազ (CO2) կլանել՝ դրանով իսկ նվազեցնելով գլոբալ տաքացումը։ Հենց ծառերը կարող են կանգնեցնել կլիմայի փոփոխությունը՝ հեռացնելով օդից վնասակար արտանետումները և թթվածին արտանետելով մթնոլորտ:
Հետազոտողների տվյալներով՝ անտառների դեգրադացիայի հանգեցնում է չորս հիմնական գործոն՝ բնական հրդեհները, ապօրինի ծառահատումները, արտակարգ երաշտը և, այսպես կոչված, սահմանային հետևանքները՝ կապված մարդկանց բնակավայրերի վտանգավոր հարևանության հետ:
Գիտնականները զգուշացնում են, որ Ամազոնի արևադարձային անտառները ներկայումս շատ մոտ են անհետացմանը, որը կարող է տեղի ունենալ արդեն 2030 թվականին: Շուտով կարող է գալ բեկումնային կետ, երբ անտառն ընդմիշտ կփոխվի և այլևս օգուտ չի բերի մարդկությանը: