Ուկրաինացի պատգամավորին հեռացրել են Զելենսկու կուսակցությունից՝ Թաիլանդում հանգստանալու համար
Ուկրաինացի պատգամավոր Նիկոլայ Տիշչենկոն հեռացվել է իշխանական «Ժողովրդի ծառա» կուսակցությունից՝ Թաիլանդ կատարած իր այցի հետ կապված աղմկահարույց սկանդալի հետևանքով։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Strana.ua հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ շատերը սա համարել են ցուցադրական պատիժ՝ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պատգամավորների՝ արտերկիր մեկնելու նոր սահմանված արգելքները խախտելու համար։
Հունվարի 26-ին Թաիլանդում Ուկրաինայի դեսպանատունը հայտնել է, որ պատգամավորը հունվարի 27-ին Բանգկոկի հյուրանոցներից մեկում հանդիպելու է սփյուռքի ներկայացուցիչների հետ։
Հունվարի 23-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որն արգելում է պաշտոնատար անձանց, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցներին արտասահման մեկնել արձակուրդի կամ որևէ այլ ոչ պետական նպատակով։