Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջ
Հինգերորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը պահպանում է հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարի դիրքերը:
2022-ի ընթացքում բանկի հիփոթեքային պորտֆելն ավելացել է մոտ 45 մլրդ դրամով կամ 32%-ով` հասնելով 186 մլրդ դրամի: 31.12.2022-ի դրությամբ Ամերիաբանկի մասնաբաժինը շուկայում հասնում է 22%-ի:
Ինչպես հայտնել են բանկից, 2022 թ.-ին Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից գնվել է 1,635 նորակառույց բնակարան: Հատկանշական է, որ հիփոթեքային վարկերի մոտ 30%-ը հաստատվել եւ տրամադրվել է օնլայն` Estate.ameriabank.am հարթակի միջոցով:
«Ուրախ ենք փաստել, որ նախորդ տարի օրական մեկ ընտանիք ձեռք է բերել բնակարան մեր նոր հարթակի միջոցով: Սա մեզ անչափ ոգեւորում է հարթակն էլ ավելի զարգացնելու ու դրա միջոցով նոր հնարավորություններ ստեղծելու, իհարկե, բարելավելու կյանքի որակը»,- ասել է Ամերիաբանկի Հիփոթեքային եւ ավտովարկավորման վարչության ղեկավար Գեւորգ Մանուկյանը:
Ընդհանուր առմամբ, 2022թ. ընթացքում հարթակում ստացվել է վարկունակության ստուգման ավելի քան 5,200 նախնական վարկային հայտ:
2022-ի ընթացքում Ամերիաբանկը միջազգային առաջատար երեք ամսագրի` Global Finance-ի, Euromoney-ի եւ The Banker-ի կողմից ճանաչվել է տարվա «Լավագույն բանկը» Հայաստանում: Այս առթիվ Բանկը մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Այն նվիրված է վերջին տարիներին բանկի ձեռքբերումների հետեւում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչեւ աշխատակիցներ:
Արշավի շրջանակում նկարահանված հոլովակներից մեկը պատմում է տուն գնելու ամենակարճ օնլայն ճանապարհի` Estate.ameriabank.am հարթակի մասին:
Ավելի վաղ «Եռակի լավագույնը» արշավի շրջանակում հրապարակվել են տեսանյութեր՝ նվիրված Ամերիաբանկի ԿՍՊ ծրագրերին եւ օնլայն / մոբայլ բանկինգին: