L’Equipe․ Զենիթի ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել ՊՍԺ
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, «Զենիթի» հարձակվող Մալկոմը վարձավճարով կտեղափոխվի ՊՍԺ, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է L’Equipe-ը:
Հրատարակության համաձայն՝ փարիզյան թիմի հետ ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը կներառի նաև ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ։
Ինքը՝ Մալկոմը, համաձայնել է տեղափոխվել ֆրանսիական ակումբ։
25-ամյա Մալկոմը «Զենիթում» է հանդես գալիս 2019 թվականի օգոստոսից։ Այս մրցաշրջանում բրազիլացին Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբի կազմում անցկացրել է 23 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 15 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում։