Մադամ Տյուսոյի թանգարանում ներկայացվել է Բեյոնսեի մոմե արձանը (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան շոու բիզնեսի աստղ Բեյոնսեի մոմե արձանը ներկայացվել է Բեռլինի Մադամ Տյուսոյի թանգարանում. նախքան այդ, այն ցուցադրվել էր թանգարանի Instagram-ի և YouTube-ի էջերում, հայտնում է Tert.am-ը։
The Crazy In Love հիթի կատարողի արձանը կրում է մինի զգեստ (համապատասխան երկարաճիտ կոշիկներով), որը երգչուհու 2018 թվականի On The Run II շրջագայության հանդերձանքներից մեկն է:41-ամյա երգչուհու օրիգինալ հանդերձանքը ֆրանսիական Balmain նորաձևության տան աշխատանքն է, որը ապրանքանիշի Resort 2019 հավաքածուի մաս է կազմում:
Գրեմմիի 28-ակի դափնեկիր Բեյոնսեն ունի նաև մոմե արձաններ Մադամ Տյուսոյի՝ աշխարհի այլ անկյուններում գտնվող թանգարաններում, այդ թվում՝ Լոնդոնում, Հոլիվուդում, Դելիում և Նյու Յորքում: Մադամ Տյուսոյի թանգարանն առաջին անգամ բացվել է 1835 թվականին՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից քանդակագործ Մարի Տյուսոյի կողմից։