Լոս Անջելեսում անհայտ անձը գնդակահարել է ավտոմեքենայում գտնվող մարդկանց
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հերթական հրաձգության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ Los Angeles Times-ին հայտնել են Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունից։
«Առնվազն երեք մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել շաբաթ առավոտյան Լոս Անջելեսի բարձրակարգ Բենեդիկտ Կանյոն թաղամասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մահացածներից երեքը սպանվել են մեքենայում, իսկ չորս տուժածները վիրավորվել են փողոցում։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ Բևերլի Հիլզից հյուսիս։ Հնարավոր կասկածյալը կամ կասկածյալներն ազատության մեջ են։