Նյուքասլը մոտ է երկու տրանսֆեր ձևակերպելուն
«Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը կարող է միանալ «Նյուքասլ Յունայթեդին» մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Daily Express-ը:
«Լեսթերն» այս ամիս արդեն մերժել է առնվազն մեկ առաջարկ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի վերաբերյալ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը պատրաստ է բաժանվել նրանից 68 միլիոն եվրոյի դիմաց։
Մեդիսոնի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո:
Տեղեկություն է հայտնվել նաև, որ «Էվերտոնի» կիսապաշտպան Էնթոնի Գորդոնը ևս կտեղափոխվի Էդի Հաուի թիմ։ Այսօր ֆուտբոլիստը հնարավոր է բուժզննում անցնի նոր ակումբի համար։