Դալիչին առաջարկել են ակումբ գլխավորել
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչին առաջարկել են գլխավորել «Այաքսը», ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է De Telegraaf-ը:
Աղբյուրի համաձայն՝ հոլանդական ակումբի ղեկավարությանը առաջարկել է թիմը գլխավորել Դալիչին և ևս երկու մասնագետների։ Խորվաթ մարզիչն անմիջապես հրաժարվել է աշխատել «Այաքսում»։
56-ամյա մասնագետը Խորվաթիայի հավաքականը գլխավորում է 2017 թվականից։ Նրա ներկայիս պայմանագիրը ազգային հավաքականի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Դալիչի գլխավորությամբ բալկանները դարձան Ռուսաստանում 2018 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2022 թվականին Կատարում կայացած ԱԱ-ում՝ բրոնզե մեդալակիր։