Չեխիայի նոր նախագահ է ընտրվել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին ղեկավար Պյոտր Պավելը
Պահեստազորի գեներալ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին ղեկավար Պյոտր Պավելի հաղթանակը Չեխիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երաշխավորված է, ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների հաշվարկի ավարտին հայտնել է Չեխիայի հեռուստատեսությունը։
«Չեխիայի նոր նախագահ է ընտրվել Պյոտր Պավելը», ասել է հաղորդավարը՝ հավելելով, որ նրա մրցակիցը՝ Անդրեյ Բաբիշը, այլևս հնարավորություն չունի ձայներով առաջ անցնելու Պյոտր Պավելից։
Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան ճեպազրույցի ժամանակ հաստատել է Պավելի հաղթանակն ու շնորհավորել է նրան։
«Շնորհավորում եմ ՊյոտրՊավելին Չեխիայի չորրորդ նախագահը դառնալու կապակցությամբ»,- ասել է նա։