«Ինտեր»-ը հաղթեց «Կրեմոնեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Կրեմոնեզե»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից ընդամենը 11 րոպե անց տան տերերին` «Կրեմոնեզե»-ի ֆուտբոլիստներին, հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Աչքի ընկավ Օկերեկեն: «Ինտեր»-ին հաջողվեց ոչ միայն խուսափել պարտությունից, այլ նաև հաղթանակի հասնել: Նախ 21-րդ, ապա երկրորդ կեսի 65-րդ րոպեին միլանյան ակումբի կազմում գոլերի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինես: Արգենտինացին դարձավ դուբլի հեղինակ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Կրեմոնեզե»-« Ինտեր»`1:2:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ հորիզոնական: Թիմն ունի 40 միավոր: 38 միավոր ունի «Միլան»-ը, որը մեկ հանդիպումը քիչ է անցկացրել: Առաջատարը «Նապոլի»-ն է, որն ունի 50 միավոր: