Հռոմում կոյուղու խողովակների վերանորոգման ժամանակ հայտնաբերվել է Հերկուլեսի հին հռոմեական արձանը (լուսանկարներ)
Հռոմի այգիներից մեկի տակ գտնվող կոյուղու համակարգի վերանորոգման ժամանակ հայտնաբերվել է Հերկուլեսի հին հռոմեական արձանը, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Guardian-ը:
Արձանը, որը, ըստ երևույթին, թվագրվում է հռոմեական կայսերական ժամանակաշրջանին (մ.թ.ա. 27-ից մինչև մ.թ. 476 թ.), հայտնաբերվել է հայտնի պատմական ճանապարհ՝ հնագույն Ապպիական ճանապարհի տարածքում:
Իրական չափի մարմարե արձանը նույնականացվել է որպես Հերկուլեսին ներկայացնող կերպար:
Հայտնաբերումը կատարվել է կոյուղու որոշ խողովակների վերանորոգման ժամանակ, որոնք փլուզվել են՝ առաջացնելով անդունդներ և սողանքներ։ Պեղումների խորությունը հասել է 20 մետրի և, ինչպես հաճախ է լինում Հռոմում, աշխատանքներն իրականացվել են հնագետների ներկայությամբ։