Աղջիկս կարող էր մահանալ․ ես հեռացա հիվանդանոցից՝ չիմանալով, թե ինչ կլինի վաղը․ Դի Մարիա
«Ռեալի» նախկին կիսապաշտպան Անխել Դի Մարիան, որը հիմա հանդես է գալիս «Յուվենտուսում», վերհիշել է, որ 2013-ին քիչ էր մնում կորցներ նորածին դստերը։
«Այդ տարի «Ռեալի» հետ հաղթեցինք Իսպանիայի գավաթը։ Գերազանց տարի էի ունեցել։ Երբ մեկ շաբաթ անց աղջիկս ծնվեց, խաղացինք «Ատլետիկոյի» հետ, և ես գոլի հեղինակ դարձա։
Դժվար էր, որովհետև աղջկաս միայն օրը երկու անգամ էի կարողանում տեսնել։ Ցերեկն անցկացնում էի հիվանդանոցում, իսկ գիշերը առանց նրա տուն վերադառնում։ Նրա կյանքը մազից էր կախված։ Ծանր էր․ հեռանում էի՝ չիմանալով, թե ինչ կլինի հաջորդ օրը։ Երբեմն գնում էինք հիվանդանոց, իսկ այնտեղ արդեն կային երեխաներ, որ մահացած էին լինում։ Երբ հարցնում էիր՝ ինչ է պատահել, պատասխան էիր ստանում, որ նրանք մահացել են վարակից կամ ուղղակի դադարել են շնչել»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Դի Մարիայի խոսքերն է փոխանցում Ole-ն։