SpaceX-ը հունվարի 29-ին ուղեծիր դուրս կբերի Starlink ինտերնետ-արբանյակների երրորդ խումբը
Falcon 9 հրթիռը հունվարի 29-ին ուղեծիր է դուրս գալիս 49 մինի արբանյակներից բաղկացած հերթական խմբաքանակով ՝ Starlink համակարգի ինտերնետ-ծածկույթի գլոբալ ցանցի ուղեծրային խմբավորումը համալրելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է SpaceX մշակող ընկերությունը:
Այն պետք է լինի ինտերնետ արբանյակների խմբի 71-րդ արձակումը 2019 թվականի մայիսից՝ Starlink նախագծի շրջանակներում, և երրորդն այս ամսվա ընթացքում: SpaceX-ն արդեն արձակել է գրեթե 3,8 հազար նման արբանյակ։ Դրանց մի մասը շարքից դուրս է եկել կամ դուրս է եկել ուղեծրից։ Շուրջ 3,5 հազար սարք աշխատանքային վիճակում ուղեծրում է։
Ներկայումս SpaceX ընկերությունը հանդիսանում է աշխարհի ամենամեծ արբանյակային օպերատորը։ Starlink-ի ինտերնետը հասանելի է 45 երկրներում, այդ թվում ՝ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Հեռավոր Արևելքում և Ավստրալիայում: Պենտագոնի տվյալներով ՝ այդ արբանյակների ծառայություններից ակտիվորեն օգտվում են նաև ամերիկացի զինվորականները։
Հեռանկարում SpaceX-ը նախատեսում է 12 հազար տիեզերական սարքերից (իսկ հետագայում ՝ 30 հազարից) բաղկացած ուղեծրային խմբավորում ստեղծել լայնամասշտաբ ցանցի համար, որը թույլ կտա լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ ապահովել մոլորակի ցանկացած անկյուն: Նախագծի իրականացման համար ներդրումների ընդհանուր գումարը գնահատվում է 10 մլրդ դոլար։