Ռոնալդուն իտալական դատախազությունում ցուցմունք կտա Յուվենտուսի գործով
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է ցուցմունք տալ «Յուվենտուսի» գործով։ Ֆուտբոլիստը պատրաստվում է խոսել Թուրինի դատախազության հետ։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
«Յուվենտուսի» նկատմամբ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, ինչ պարզ է դարձել, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ Ռոնալդուն և «ծեր սինյորայի» մի շարք խաղացողներ հրաժարվել են իրենց աշխատավարձի մի մասից, ֆուտբոլիստներն ամեն դեպքում մասնավոր համաձայնագրեր են ստորագրել, որը նրանց թույլ է տվել ամբողջությամբ ստանալ գումարը՝ առանց ՖԻՖԱ-ին ծանուցելու։
Այդ փաստաթղթերից մեկի համաձայն՝ «Յուվենտուսը» Ռոնալդուին մոտ 19,5 մլն եվրո է պարտք։ Պորտուգալացին ինքը ավելի վաղ հրաժարվել էր ցուցմունք տալ այս գործով։
Առայժմ հայտնի չէ, թե երբ ու որտեղ կկայանա Ռոնալդուի հանդիպումը դատախազության ներկայացուցիչների հետ, բայց ակնկալվում է, որ այն տեղի կունենա Իտալիայիում, Մադրիդում կամ Լիսաբոնում։