Հելսինկիում հայտարարել են, որ Շվեդիայի հետ միասին կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը
Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համատեղ ճանապարհը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոնը:
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ՆԱՏՕ - ի ճանապարհը փակ չէ մեզանից ոչ մեկի համար», - ասել է Հաավիստոն ֆիննական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ պետք չէ քննարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցը Շվեդիայից առանձին։