Թուրքիայում տուրիստական երկու ավտոբուս է վթարի ենթարկվել
Շաբաթ օրը Թուրքիայի կենտրոնական Նիղդե նահանգում զբոսաշրջային երկու ավտոբուսներ են վթարվել, ինչի հետևանքով առնվազն 12 օտարերկրացի է տուժել, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում է DHA-ն։
Տուրիստական միկրոավտոբուսը մայրուղու վրա բախվել է սյանը։ «Վթարի հետևանքով տուժել են վարորդը, զբոսավարը և 12 զբոսաշրջիկներ Բրազիլիայից, Կոլումբիայից, Մեքսիկայից, Բոլիվիայից, Ուրուգվայից, Արգենտինայից»,- հայտնում է գործակալությունը։
Շտապօգնության մեքենան, որը մեկնում էր տուժածներին օգնության, նույնպես վթարի է ենթարկվել և անձրևից հետո առաջացած մերկասառույցի պատճառով շրջվել է , տուժել է վեց բժիշկ։
Մոտավորապես նույն ժամին Աքթաշ գյուղի մոտակայքում ավտոճանապարհին շրջվել է զբոսաշրջային մեկ այլ միկրոավտոբուս, ինչի հետևանքով 59-ամյա ուղևորը մահացել է, ևս 27 ուղևոր վիրավորվել է։