Երևանը և Բաքուն պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եգիպտացի իր գործընկեր Աբդուլ Ֆաթթահ աս-Սիսիի հետ Բաքվում հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Երևանն ու Բաքուն պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը, այլապես տարածաշրջանում վտանգները կարող են աճել։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ալիևը կրկին հոխորտացել է, թե իբր Ադրբեջանը «դեօկուպացրել է իր հողերը», իսկ «Ղարաբաղը եղել է և կա Ադրբեջանի անքակտելի մաս»։