Ալինա Սաբալենկան՝ Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթող
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողը բելառուս Ալինա Սաբալենկան է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին աշխարհի 5-րդ ռակետ բելառուս Ալինա Սաբալենկան և ղազախ, աշխարհի 25-րդ ռակետ Ելենա Ռիբակինան:
2,5 ժամ ձգված մրցախաղից հետո Սաբալենկան հաղթեց երեք սեթերից հետո` 4:6, 6:3, 6:4 հաշվով: Սա Սաբալենկայի առաջին հաղթանակ է Ավստրալիայի բաց առաջնությունում:
Տղամարդկանց մենախաղում` հունվարի 29-ին միմյանց հետ կմրցեն Նովակ Ջոկովիչը և Ստեֆանոս Ցիցիպասը: