Բարսելոնան երկարաձգել է պայմանագիրն իր հարձակվողի հետ
«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը 18-ամյա հարձակվող Անխել Ալարկոնի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերի հրաժարագինն ըստ պայմանագրի կազմում է 400 միլիոն եվրո:
Ալարկոնը 2018 թվականից «Բարսելոնայի» ակադեմիայում է, որտեղ նա հանդես է գալիս «Էսպանյոլի» ակադեմիայից տեղափոխվելուց հետո։
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին որոշ ժամանակ ուշադիր հետևել է երիտասարդ խաղացողին և վերջերս նրան հրավիրել հիմնական թիմ։ «Սեուտայի» դեմ գավաթային խաղը Ալարկոնի նորամուտն էր առաջին թիմում։ Նա Ռաֆինյայի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ 80-րդ րոպեին։