Գվարդիոլան խոսել է այս մրցաշրջանում Արսենալի հաջողությունների մասին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այս մրցաշրջանում «Արսենալի» հաջողությունների մասին։
Ինչպես հայտնի է, «Արսենալը» մարզում է Միկել Արտետան, ով նախկինում աշխատել է Խոսեպ Գվարդիոլայի շտաբում։
«Այն, ինչ ես տեսնում եմ «Արսենալում», Միկելի և նրա անձնակազմի աշխատանքի արդյունքն է: Ես կարող եմ ասել. «Այո, նրանք անում են այն, ինչ ես նրան սովորեցրել եմ»: Բայց դա անհեթեթություն է, դա այդպես չէ։ Ես 52 տարեկան եմ։ Ես «Արսենալի» մարզաբազայում եղել եմ ընդամենը մեկ օր, երբ 2011 թվականին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ, մեզ թույլ տվեցին մարզվել այնտեղ։
«Արսենալը» որոշ առումներով նման է մեր թիմին: Բայց ամբողջ մեթոդաբանությունը, գործընթացը, թիմի բնավորությունը, մտածելակերպը և միլիոնավոր այլ բաներ՝ այս ամենն Արտետային է պատկանում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան։
Աղբյուր ArmSport.am