RMC Sport․ Զիդանը պատրաստվում է վերադառնալ մարզչական աշխատանքի
Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը պատրաստվում է այս ամառ վերադառնալ մարզչական աշխատանքի։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆրանսիացի մասնագետը պատրաստ է գլխավորել «Ռեալը», «Բավարիան», ՊՍԺ-ն կամ «Յուվենտուսը»:
Հիշեցնենք, որ Զիդանը վերջին անգամ աշխատել է Մադրիդի «Ռեալում», որտեղից հեռացել է 2021 թվականին։
Վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ մասնագետը հնարավոր է գլխավորի «Յուվենտուսը»։ Սակայն իտալական ակումբի հետ կապված վերջին սկանդալային իրադարձությունները կարող են պատճառ դառնալ, որ ֆրանսիացին դիտարկի մյուս ակումբների առաջարկները։
Աղբյուր ArmSport.am