Արցախցիների հետ հանդիպումներից հետո իմ մեջ ավելի է ամրապնդվում վստահությունը, որ միասին կարող ենք հասնել հաջողությունների. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Սպիտակաշեն, Հաղորտի և Մուշկապատ համայնքներում:
«Մարտունեցիների հարցերն ավելի շատ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, երկրի անվտանգության ու ապագայի մասին էին, քան թե ընթացիկ դժվարությունների: Նրանք ասում էին, որ ոչ մի իրավիճակում չեն պատրաստվում հեռանալ ու թողնել իրենց տունը:
Ամեն անգամ այսպիսի հանդիպումներից հետո իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն հավատն ու վստահությունը, որ միասին մենք կարող ենք հասնել հաջողությունների»,-տեղեկացրել է պետնախարարը։