Ձմեռային օլիմպիական երիտասարդական փառատոնին հայ գեղասահորդը գրավել է չորրորդ մրցանակային տեղը
Իտալիայում ավարտվող ձմեռային օլիմպիական երիտասարդական փառատոնի ծրագրում ընդգրկված մենասահորդների մրցաշարը երեկ ավարտվեց: Իր երկօրյա ելույթներին գոհացնող վերջակետ դրեց Հայաստանի ներկայացուցիչ, գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը, տեղեկանում են Հայաստանի օլիմիական կոմիտեի պաշտոնական կայքից։
«Դանիլյանցը, ինչպես նախօրյակին կատարած կարճ ծրագրում, վստահություն դրսևորեց նաև ազատ մրցաձևում և ընդհանուր հաշվարկով գրավեց չորրորդ տեղը, որը նույնպես մրցանակային է համարվում»,- նշված է հաղորդագրությունում:
Տեղեկացվում է նաև, որ ձմեռային օլիմպիական երիտասարդական փառատոնի հաղթող է ճանաչվել իսրայելցի Նիկիտա Շեյպոն: