ՔՏՀԱՏՄ-ը դադարեցրել է բենզալցակայանների գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևանի Իսակովի պողոտա 23 հասցեում գտնվող «Է․ Ս․ Է․ օիլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․Գասպարյան 43 հասցեում շահագործվող բենզալցակայանում։
Հետազոտության արդյունքում նշված հասցեներում գործունեություն ծավալող բենզալցակայաններում հայտնաբերվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։
Արդյունքում կասեցվել է «Է․ Ս․ Է․ օիլ» ՍՊ ընկերության Իսակովի պողոտայի 23 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․ Գասպարյան 43 հասցեներում շահագործվող բենզալցակայանների գործունեությունը: