Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Tata Steel-ում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը Tata Steel-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel հեղինակավոր մրցաշարի 11-րդ տուրում Արոնյանը մրցեց Ֆաբիանու Կարունանայի հետ: Պարտիայի 39-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Արոնյանն այժմ 11 հնարավորից ունի 6 միավոր: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:
Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացածէ 13 տուրից: Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկն է, որումժամանակին հաղթել է նաև աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: