The Guardian. 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը
The Guardian բրիտանական հրատարակությունը հրապարակել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Առաջին տեղում Լիոնել Մեսսին է, ով տարեվերջին կարողացավ Արգենտինայի հավաքականի հետ նվաճել Աշխարհի գավաթը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Լիոնել Մեսսիի թիմակից Կիլիան Մբապեն: Լավագույն եռյակը եզրափակում է Կարիմ Բենզեման, ով հոկտեմբերին նվաճեց «Ոսկե գնդակը»:
Ստորև ներկայացնում ենք հրապարակված վարկանիշի լավագույն տասնյակը (փակագծերում նշվում է ֆուտբոլիստը տեղը 2021 թվականի վարկանիշում).
1. Լիոնել Մեսսի (2)
2. Կիլիան Մբապե (6)
3. Կարիմ Բենզեմա (4)
4. Էրլինգ Հոլանդ (7)
5. Լուկա Մոդրիչ (40)
6. Կևին դե Բրույնե (10)
7. Ռոբերտ Լևանդովսկի (1)
8. Վինիսիուս Ժունիոր (31)
9. Տիբո Կուրտուա (53)
10. Մոհամեդ Սալահ (3)
Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է 51-րդ տեղը։
Աղբյուր ArmSport.am