Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում ֆուտբոլասերները ծաղրել են Ռոնալդուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ալ Նասր» - «Ալ Իթիհադ» ակումբների հանդիպման ժամանակ «Ալ-Իթիհադ»-ի երկրպագուները ծաղրել են «Ալ Նասր»-ի հարձակվող Ռոնալդուին՝ բղավելով նրա մրցակցի՝ Լիոնել Մեսիի անունը:
«Tert.am»-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է Daily Mail-ը, համացանցում տարածվել են կարդերերը, որոնցում «Ալ Իթիհադ»-ի երկրպագուները վանկարկում են.«Մե՜սսի, Մե՜սսի, Մե՜սսի»:
Աղբյուրը նկատում է, որ 37-ամյա գերաստղը կրկին չի կարողացել խփել իր առաջին գոլը սաուդյան թիմի կազմում: Ռոնալդուն «Ալ-Նասր»-ի կազմում երկու խաղում էլ ընդամենը մեկ հարված է կատարել դարպասին:
Սաուդյան «Ալ-Նասր» ակումբը, որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, դուրս է մնացել Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկությունից՝ կիսաեզրափակիչ խաղում 1։3 հաշվով զիջելով «Ալ Իթիհադ»-ին։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: