Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում անձանց պահման պայմանները բավարար չեն. Անահիտ Ավանեսյան
Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում անձանց պահման և առողջության իրավունքների ապահովման պայմանները բավարար չեն: Այս մասին այցի ընթացքում արձանագրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ Արարատի մարզպետարանի գործընկերների հետ կկազմվի աշխատանքային ծրագիր՝ առողջության կենտրոնի հետագա կարգավիճակը հստակեցնելու նպատակով:
Այս կենտրոնում գտնվում են հիմնականում խնամքի կարիք ունեցող անձինք: Անահիտ Ավանեսյանը քանիցս ընդգծել է բուժական և խնամքի ծառայություններն առանձնացնելու նպատակահարմարության մասին՝ ի նպաստ կենտրոններում բուժում ստացող անձանց: