Չեմ հասկանում, թե ինչ էին ուզում Ատլետիկոյի ֆուտբոլիստները․ Ռոդրիգո
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչում «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1)։
«Ես չեմ հասկանում, թե ինչ էին ուզում նրանք։ Չեմ սիրում վիճել, բայց չգիտեմ՝ ինչ էին պահանջում։ Սավիչը հեռացվեց խաղադաշտից, իսկ մենք վերադարձանք խաղ, ես այլևս ասելու բան չունեմ։ Ես հիանալի գոլ խփեցի, և մենք հաղթեցինք:
Ի՞նչ ասաց Անչելոտին հանդերձարանում ընդմիջմանը։ Չգիտեմ, քանի որ նախավարժանքի էի դուրս եկել: Անչելոտին շատ լավ մարզիչ է, նրա հետ աշխատելը հաճելի է, նա մեզ վստահութուն է հաղորդում։ Նա ինձ մոտիվացրեց, երբ ես մտա խաղադաշտ։ Դա մեզ օգնեց վերադառնալ խաղ»,- Ռոդրիգոյի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Աղբյուր ArmSport.am