Մրցավարը պետք է հեռացներ Սեբալյոսին․ Օբլակ
«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակ խոսել է Մադրիդի Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչում «Ռեալից» կրած պարտության մասին։ Նա կարծում է, որ արդյունքն անարդար էր, քանի որ գլխավոր մրցավարը երկրորդ դեղին քարտը ցույց չտվեց մրցակցի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսին։
«Ես կարծում եմ, որ դա հեռացում էր: Մրցավարը պետք է խաղադաշտից հեռացներ «Ռեալի» խաղացողին։ Նա կարող էր երկրորդ դեղին քարտը ցույց տալ Սեբալյոսին, երբ մենք 1։0 հաշվով հաղթում էինք: Բայց նրանք որոշեցին այնպես, ինչպես որոշեցին։ Մենք արդեն սովոր ենք դրան։ Դժվար էր, բայց թիմը պայքարեց մինչև վերջ, մենք ամեն ինչ արեցինք գոլ խփելու համար»,- Օբլակի խոսքն է մեջբերում Marca-ն։
Աղբյուր ArmSport.am