Ղրղզստանն ու Ուզբեկստանն ավարտել են սահմանների սահմանազատման գործընթացը
Ղրղզստանն ու Ուզբեկստանն ավարտել են պետական սահմանի ընդհանուր հատվածի սահմանազատման ընթացակարգը։ Այս մասին Բիշքեկում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ուզբեկստանի իր գործընկեր Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցություններից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։
«Համապատասխան համաձայնագրի ստորագրումով վերջ դրվեց սահմանային հարցերին: Այսօր մենք ստորագրեցինք նաև հռչակագիր Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին»,- ասել է Ժապարովը և վստահեցրել, որ այդ քայլը «կնպաստի կայունությանն ու անվտանգությանը Կենտրոնական Ասիայում»։