«Ալաշկերտ»-ը նոր կենտրոնական պաշտպան ունի
«Ալաշկերտի» կազմը համալրել է ղազախ կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 28-ամյա ֆուտբոլիստը հայ ֆուտբոլասերին ծանոթ է «Լոռիում», «Սևանում» և «Նորավանքում» ունեցած հաջող մրցելույթներով:
«Նորավանքի» կազմում բարձրահասակ պաշտպանը Վահե Գևորգյանի գլխավորությամբ դարձել է Հայաստանի գավաթակիր: Ռուդոսելսկին մի քանի մրցաշրջան է անցկացրել «Կայրաթի» կազմում, հանդես է եկել նաև «Օկժետպեսում», «Ժետիսուում», «Կայսարում», Իսրայելի «Հապոելում» (Պետահ Տիկվա), իսկ նրա նախորդ ակումբը ղազախական «Թուրանն» էր:
«Ալաշկերտի» նորեկը 16 հանդիպում է անցկացրել Ղազախստանի երիտասարդական հավաքականում, հրավիրվել է նաև ազգային թիմ: