ԲԴԽ-ն 14 ապագա դատավորներով է համալրել վարչական դատարանի դատավորների շարքերը
Բարձրագույն դատական խորհուրդը 14 ապագա դատավորներով է համալրել վարչական դատարանի դատավորների շարքերը։
Բարձրագույն դատական խորհրդի կողմից հայտարարված վարչական մասնագիտացմամբ հավակնորդների գրավոր և բանավոր մրցույթներն ավարտվել են:
ԲԴԽ-ից հայտնում են, որ դատավոր դառնալու համար դիմած 30 հավակնորդներից միայն 14-ին է հաջողվել հաղթահարել երկու փուլերն էլ:
Նրանք մասնագիտական վերապատրաստում անցնելուց հետո կընդգրկվեն վարչական դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում, որից հետո, ըստ թափուր հաստիքների, կնշանակվեն դատավորի պաշտոնում։
14 մասնագետներն են՝
1. Առաքելյան Նարինե
2. Մանասյան Նարինե
3. Բոյաջյան Լուսինե
4. Միքայելյան Անի
5. Գասպարյան Նարեկ
6. Պետրոսյան Ինեսա
7. Դիլբանդյան Օքսանա
8. Սանթրոսյան Տիգրան
9. Խաչատրյան Սոնա
10․ Վարդանյան Պետրոս
11. Կարապետյան Հայրապետ
12. Քամալյան Անի
13. Կյուրեղյան Էդգար
14. Մալխասյան Հովհաննես