Վեգհորստը հույս ունի մնալ ՄՅՈՒ-ում
Հարձակվող Վուտ Վեգորստը հույս ունի մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Մանկունիանցիները վարձավճարով վերցրել են խաղացողին մինչև մրցաշրջանի ավարտը, ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Բարնլիին»:
«Առաջին երկու օրերին՝ գրեթե մեկ շաբաթում, ես համոզվեցի, թե որքան կարևոր է այս ակումբը շատ բաղադրիչներով՝ տեխնիկայով, բազայի սարքավորումներով, խաղացողների որակով, խաղաոճով։ Զգացվում է բարձր դասը, հաղթանակի մթնոլորտը, և սա այն վայրն է, որտեղ ուզում ես աշխատել։ Կարծում եմ՝ առաջին շաբաթը լավ անցավ։ Այստեղ իմ շարունակական հաջողությունները կախված են ինձնից, ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ և օգնել թիմին որքան կարող եմ։ Միանգամայն վստահ եմ, որ կարող եմ ինձ լավ դրսևորել։ Արդյո՞ք ես փորձում եմ համոզել տեն Հագին, որ վարձակալության ժամկետի ավարտից հետո պահի ինձ: Իհարկե, այս պահին ես վարձավճարով եմ։ Սա հիանալի ակումբ է, ուստի ես կփորձեմ ցույց տալ իմ լավագույնը, և եթե հաջողվի, հիանալի կլինի»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում express.co.uk-ը։
Աղբյուր ArmSport.am