Լեմպարդը դիմել է Էվերթոնի երկրպագուներին
«Էվերթոնի» նախկին մարզիչ Ֆրենկ Լեմպարդը դիմել է թիմի երկրպագուներին.
«Անցյալ տարի գալով «Էվերթոն», ես գիտեի, որ մենք բարդ իրավիճակում ենք, և ես միշտ հպարտ կլինեմ անհավատալի աշխատանքով և բոլորի աջակցությամբ, ովքեր մասնակցել են թիմը Պրեմիեր լիգայում անցած մրցաշրջանում պահելու գործում: Շնորհակալություն բոլորին, ովքեր իրենց դերն ունեցան, երբ ամբողջ ակումբը հավաքվեց: Ես երբեք չեմ մոռանա «Քրիսթալ Փելասի» դեմ անհավանական երեկոն։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, իմ անձնակազմին և իմ ընտանիքին մատուցած ընդունելության համար: Սա իսկապես յուրահատուկ ակումբ է՝ հսկայական սրտով և անհավանական պատմությամբ: Ես հիասթափված եմ, որ միասին մենք չկարողացանք ավելի լավ հանդես գալ, և «Էվերթոնի» բոլոր խաղացողներին մաղթում եմ ամենալավն ապագայում»,-ասել է Լեմպարդը:
Հունվարի 23-ին «Էվերթոնը» հայտարարեց Լեմպարդին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։ Նա թիմում է անցած տարվա հունվարից։
Աղբյուր ArmSport.am