Անչելոտին դժգոհ է Լունինից․ նրան փոխարինող են փնտրում
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դժգոհ է թիմի ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինից։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը չի հավատում ուկրաինացուն և խնդրել է Մադրիդի «Ռեալի» սկաուտներին փոխարինող գտնել նրան։ «Սերուցքայինների» սելեկցիոն բաժնի ղեկավար Ժունի Կալաֆաթը նոր փոխարինող դարպասապահ կփնտրի։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Լունինը 7 հանդիպում է անցկացրել, բաց է թողել չորս գնդակ, երեք անգամ անառիկ պահել իր դարպասը։ Ուկրաինացի դարպասապահը դարձել է Մադրիդի «Ռեալի» խաղացող 2019թվականին։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։
Աղբյուր ArmSport.am