Փիթ Դևիդսոնին նկատել են նոր ընկերուհու հետ համբուրվելիս
Մենք զարմանում ենք, թե ինչպես է Փիթ Դեյվիդսոնին հաջողվում այդքան արագ նոր ընկերուհի գտնել։ Էմիլի Ռատակովսկիի հետ սիրավեպից հետո կատակերգուն սկսել է հանդիպել դերասանուհի Չեյզ Սվի Ուանդերսի հետ։ Ասում են, որ զույգը ծանոթացել է «Մարմիններ, մարմիններ, մարմիններ» ֆիլմի նկարահանման հրապարակում, և այնտեղ սկսել է նրանց սիրավեպը։ Վերջերս սիրահարները մեկնել էին իրենց առաջին համատեղ ճանապարհորդությունը դեպի Հավայան կղզիներ։
Showbiz.am-ի փոխանցմամբ՝ սիրահարներին նկարահանել են, երբ նրանք հանգստանում էին օվկիանոսում։ Աստղերը լողանում էին և արևահարվում։ Պապարացիներին նույնիսկ հաջողվել է նկարահանել զույգի համբուրվելիս։ Այնուամենայնիվ, Փիթ Դևիդսոնը գիտի, թե ինչպես հմայել աղջիկներին: